«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտի վերանորոգմանը։
«Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։
Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։
Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։
Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել ու վերագործարկել մարզադաշտը։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր մարզադաշտը նոր շունչ է ստանում և նորովի կներկայացվի ալավերդցիներին։