Search
Close this search box.

«Երկիր Ծիրանի»-ի անդամների նկատմամբ բռնության հարցով ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, թե ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:

Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանում ավագնու նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան, ինչի պատճառով ծեծկռտուք սկսվեց ավագանու ՀՀԿ-ական և ընդդիմադիր անդամների միջև:

Please enter a valid URL