Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորները ինտերնետի խափանումներ ունեն: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել զանգերի կենտրոններից։
Նշվում է, որ խնդիրն արտաքին աղբյուրներում է։
Ucom-ի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը նշել է, որ խափանումը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի մոտ, որտեղ գտնվում է ինտերնետ տրաֆիկի փոխանակման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։