Search
Close this search box.

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կրկին հիշեցրել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված՝ շեշտելով, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք աջակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջազգային ջանքերին։ Սակայն միեւնույն ժամանակ միջազգային հանրությանը կոչ ենք անում կողմնակալ չլինել, աջակցել խաղաղությանը եւ խոչընդոտ չդառնալ։ Զանգեզուրի կապի բացումը մեծ կարեւորություն ունի, եւ տարածաշրջանի երկրների օգտին է»,–ասել է Հաքան Ֆիդանը։

Հաքան Ֆիդանը «Լաչինի միջանցքի» շրջափակումը արդարացրել է՝ պնդելով, որ այն Ադրբեջանի հողն է եւ Ադրբեջանն իր տարածքը ինչպես կուզի, այնպես էլ կօգտագործի։

Please enter a valid URL