Search
Close this search box.

Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

«Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջան է, ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիա»,- հայտարարել է Ֆիդանին։

Ն️ա նաև խոսել է տարածաշրջանում կայնության և խաղաղության մասին։ Ըստ նրա՝ տարածաշրջանային կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով է։

«Սրա համար մեծ նշանակություն ունի Զանգեզուրի հաղորդակցության բացումը» ,- ասել է նա։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի» ,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Please enter a valid URL