ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` անդրադառնալով այսօրվա Երասխում լսված պայթյունի ձայնին, հայտնեց, որ սահմանապահ Երասխում պայթյուն տեղի չի ունեցել։
«Պայթյունի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Տվյալ ժամին մենահատ կրակոց է արձակվել գործարանի ուղղությամբ»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Երասխ գյուղի բնակիչները լրատվամիջոցներին hայտնել էին, որ գյուղի գործարանի տարածքում ուժեղ պայթյուն է լսվել։