Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բաքուն հրաժարվել է Ստեփանակերտ-Բաքու հանդիպումից, պատճառները հայտնի չեն». Տիգրան Պետրոսյանը մանրամասներ է հայտնում

«Դուք գիտեք, որ Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ Բրատիսլավայում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Ուզում եմ իմանաք, որ երեկ չէ առաջին օրը Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից՝ առանց պատճառաբանության: Այսօր կամ վաղը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինեն որոշ քննարկումներ, որից հետո ես կներկայացնեմ, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել»,- ասաց Պերոսյանը:

Please enter a valid URL