Search
Close this search box.

Ի՞նչ «մեղադրանք» է առաջադրվել առևանգված Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, այդ երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ «Ցեղասպանություն» և 107-րդ «բնակչության բռնագաղթ կամ հարկադիր տեղահանում» հոդվածներով։

Այս հոդվածներով դատապարտվելու դեպքում Վագիֆ Խաչատրյանը կարող է 20 տարով ազատազրկվել կամ ցմահ դատապարտվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից տեղափոխվում էր Հայաստան՝ բուժօգնություն ստանալու համար։ Այդ ընթացքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են նրան։

Please enter a valid URL