Օրերս Արարարտի մարզի Ազատավան գյուղից ահազանգ ստացանք: Մեզ է դիմել նույն գյուղի բնակիչ Ծովինար Գրիգորյանը հետևյալ խնդրով.
Ազատավան համայնքի նախկին ղեկավար Պետիկ Ղազարյանի և նրա տեղակալ Հրաչյա Հակոբյանի գլխավորությամբ՝ իրենց ընտանիքին 1991 ՀՀ հողերի սեփականաշնորհման օրենքով նախատեսված չորս շնչի բաժին հասանելիք հողը, որը կազմում է շուր 3400 քմ. արդեն մի քանի տարի է, ինչ Ազատավանի նախկին գյուղապետը (մինչ համայնքների խոշորացումը) գյուղապետարանի աշխատակիցներին պարբերաբար ուղղորդել է տիկին Ծովինարի տուն, որպեսզի Ծովինարին ծանուցեն, որպեսզի վերջինս վերոհիշյալ 3400 քմ-ից 1000 քմ. հողատարածքը հանձնի համայնքին, պատճառաբանելով` այն գտնվում է բարձրավոլտ էլեկտրաէնարգիա տանող ճանապարհին: Ծովինարի խոսքերով՝ եթե անցնող ճանապարհ էր ինչո՞ւ են 1991 թվականին մարդկանց չափաբաժնով տվել, ստացվում է՝ խաբել են, իսկ եթե խաբել են ինչո՞ւ պետք է ինքը տուժի և իրենց հասած հողի 1000 քմ. բաժինը հանձնի:
Ծովինարը վերջին տարիներին Ազատավանում չի բնակվում, ժամանակավորապես գտնվում է ՌԴ-ում, բայց հողը հանձնել է մշակողներին, իսկ այդ ընթացքում կադաստրի նոր փաստաթղթով՝ գյուղապետարանից Հրաչյա Հակոբյանը, իրենց բացակայության ընթացքում, եկել է տուն և նոր հողի վկայական հանձնել վարձակալածին, որ մեջ ներառված չի եղել 1000 քմ հողատարածքը:
Այսպիսով Ծովինարը համարում է, որ իր սեփականության նկատմաբ ապօրինի գործողություններ են տեղի ունենում և դիմում է ներկայացրել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին, նա պատրաստվում է դիմել նաև Կադաստրի կոմիտե և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին:
Տիկին Ծովինարը պատմում է, որ դիմումի հանձնման հաջորդող օրերին իրեն է զանգահարում նախկին գյուղապետ Պետիկ Ղազարյանը և վիրավորում՝ ասելով «գործ տվող, ինչու ես բողոքում»: «Նախկին գյուղապետը գյուղի վարձով տրված հողերը գյուղացի-շահառուներից հետ է վերցրել ապօրինաբար և առանց նախապես տեղեկացնելու շահառուներին՝ օտարել ու վաճառել է, էլ գյուղում հող չկա, հիմա աչքը դրել է իմ սեփական 1000 մետրի վրա, որ այն էլ տանի մի գազի կալոնկա սարքողին վաճառի, քանի որ իմ հողի տեղը լավն է, ոչ մի բարձրավոլտի բան էլ չկա, եթե լիներ 30 տարի առաջ չէին տա: Իսկ թե ինչ գործ ունի անգրագետ նախկին գյուղապետը, որին հանել էն աշխատանքից՝ դիպլոմ չունենալու համար, հիմա էլ զանգի ինձ և գյուղապետ չլինեով ՝գյուղապետավարի քննարկումներ անի, էլ չեմ ասում վիրավորի՝ գործ տվող ասելով»,-նշում է տիկին Ծովինարը:
Կից ներկայացնում ենք հողի փաստաթղթերը և Կադաստրի կողմից հաստատված հողի սեփականություն վկայականը:
ՀԳ. Խմբագրությունը պատրաստ է լսել նաև հակառակ կողմի մեկնաբանությունը: