Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վագիֆ Խաչատրյանի առևանգման առնչությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»:

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները «լիովին անհիմն են»»,-հայտարարել է գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

Please enter a valid URL