Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Ոմանք ազդարարում են, որ 10-20 տարի առաջ առանց մայկա-տռուսիկ են ծառայել:
Շատերն ասում եմ, որ ճանաչում են առանց մայկա-տռուսիկ ծառայողներին և հենց իրենք են վերջիններիս մայկա-տռուսիկ հասցրել:
Նման խոսակցությունները համատարած բնույթ են կրում և զավեշտալի են:
Իսկ ինչու՞ առանց մայկա-տռուսիկ «բազմաթիվ» ծառայողները դրա մասին չէին բարձրաձայնել իրենց ծառայության ընթացքում կամ ծառայությունից անմիջապես հետո:
Իսկ ինչու՞ են առանց մայկա-տռուսիկ «բազմաթիվ» ծառայողները նախընտրում իրենց «մերկ» ծառայության վերաբերյալ միջնորդավորված պատմել: Ինչու՞ առանց մայկա-տռուսիկ ծառայողն իր անունից չի հանրայնացնում իր ծառայության մանրամասները:
Ի վերջո, ինչու՞ վերջիններս իրավապահ մարմնին հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացնում:
Այսօր կրկին ունկնդրեցի մայկա-տռուսիկի վերաբերյալ մի քանի պատմություն: Կրկին առաջարկեցի բարձրաձայնել կամ հաղորդում ներկայացնել: Պարզվեց, որ առանց մայկա-տռուսիկ ծառայածները «գրող տղա» չեն:
Փաստորեն, եթե առանց մայկա-տռուսիկ ծառայության վարկածը ճիշտ է, ապա ստացվում է, որ մեր երկրում մի ողջ սերունդ կա, որի համար հասարակական վայրում մերկ գտնվելը հանցագործության մասին գրելուց և բարձրաձայնելուց նախընտրելի է: Մի խոսքով, Հայաստանում ի հայտ են եկել առանց մայկա-տռուսիկի գողականներ: