Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ։