Search
Close this search box.

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Լաչինի միջանցքում 68-ամյա արցախցու առևանգմանը

Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի։ Թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։
«ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով»,– նշել է նա իր գրառման մեջ։

Նա այսպիսով անդրադարձել էր Կարմիր խաչի թվիթերյան հայտարարությանը, ըստ որի` Լաչինի միջանցքով 15 պացիենտի հումանիտար տեղափոխման ժամանակ ձերբակալվել է մեկ պացիենտ:

Հուլիսի 27–ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Բուայոնը իր աջակցությունն էր հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Please enter a valid URL