Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, խոցվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։
«Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են քաղաքի վրա: Գրասենյակի երկու աշտարակների ճակատները աննշան վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։