Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սերգեյ Սմբատյանի, նրա հոր՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:
2023 թվականի հուլիսի 29-ին Սերգեյ և Արմեն Սմբատյանները ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնել են դատախազությունից: