Search
Close this search box.

«Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ»․ Բուդանով

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կմտնեն Ղրիմ։ Այս մասին նա հայտնել է «ТСН»-ին տված մեկնաբանությունում։

Նրան հարցրել են, թե ուկրաինացի զինվորները երբ են մտնելու թերակղզի, ինչին նա պատասխանել է. «Շուտով»։ Բուդանովը չի նշել Ղրիմ մտնելու ստույգ ամսաթիվը, սակայն վստահեցրել է, որ սպասումը «երկար չի տևելու»։

Հետախույզը նաև նշել է, որ Բելառուսում «Վագների» մարտիկների ներկայությունը չի վախեցնում Ուկրաինայի զինված ուժերին։

Please enter a valid URL