ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Եթե ձեզանից խորհուրդ են հարցնում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ, մի քանի պարտադիր պայմաններ են պետք պարզաբանելու համար, որպեսզի խորհրդատվությունը լինի լիարժեք և քաղաքացին չհայտնվի անորոշ իրավիճակում:
*Նախ պետք է պարզել անձը ունեցել է ՀՀ քաղաքացու անձնագիր, թե, ոչ: Եթե ունեցել է անձնագիր և իր պատկերացմամբ դադարեցրել է ՀՀ քաղաքացիությունը, արդյոք օրենքով սահմանված կարգով է դիմումը ներկայացրել, թե ոչ, այսինքն, ՀՀ քաղաքացիության դադարեցման համար նախագահի հրամանագիր առկա է, թե ոչ:
*Եթե երբէ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է պարզել դիմումատուն օրենքի ուժով չի հանդիսանում արդյոք ՀՀ քաղաքացի (պարզել որ թվականին է ծնվել, ծննդյան տարեթվով պայմանավորված, եթե ծնվել է 1981թ. նոյեմբերի 28-ից հետո, ծնողները ՀՀ քաղաքացիություն ստացել են թե, ոչ, եթե ստացել են, ինչ հիմքով):
*Եթե բացառվում են վերը նշված երկու կետերով նշված փաստական հիմքերը, պարզել կան արդյոք հիմքեր ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար (օրենքով հիմքերը մի քանիսն են)»: