Search
Close this search box.

Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը․ կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացրել մեգա աստղի համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է․

Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը
Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին:

Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:

Մինչ կառավարությունը կհայտներ մեգա աստղի անունը, փաստաբան Արսեն Բաբայանը ցնցող մանրամասներ ներկայացրեց․
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ Հայաստան է գալու համաշխարհային մեգաաստղ:

Դե ի՞նչ ասեմ, Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Snoop Dogg-ին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան:
Ի դեպ, որևէ պատահական բան չեմ գրել: Կառավարության այդպիսի նախագիծ վաղուց է շրջանառվում:

Իսկ Արայիկ Հարությունյանը այդ STAR-ի անունը չի նշում, քանի որ ինքն էլ այս պահին չգիտի, թե ում են բերելու (Snoop Dogg-ի կամ համանման այլ արտիստ) բայց արդեն 23 միլիոն դոլար են հատկացրել:
Ճիշտ եք անում, ամեն հնարավորն արեք, որ աշխարհը չհավատա Ացախում տիրող ծայրահեղ վիճակին: Դուք ատում եք Արցախն ու արցախցուն:

Please enter a valid URL