Search
Close this search box.

«Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Swiss Impact with Banerjis-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին: Միլիոնավոր լսարան ունեցող հեռուստածրագիրը հիմնականում անդրադառնում է սոցիալական, կրթական ու բնապահպանական, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրներին: Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի և դրանց աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրվում է այդ ծրագրերն իրականացնելու համար՝ չնայած շրջափակման հետևանքով ամեն օր առաջացող խոչընդոտներին:

Նա կարևոր է համարել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում Արցախում և ճնշում գործադրի կառավարությունների վրա՝ հումանիտար աղետ թույլ չտալու համար:

Please enter a valid URL