«Հրապարակ»-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը Սևակ Հովհաննիսյանն է եղել։ Հիշեցնենք, 1 ամիս առաջ դատարանը մերժել էր Առաքելյանին կալանավորելու ՔԿ քննիչների միջնորդությունը։ Հունիսի 28-ից նա տնային կալանքի տակ էր։ Թեև, ըստ Առաքելյանի հարազատների, նա չէր խախտել տնային կալանքի ռեժիմը, Քննչական կոմիտեն որոշեց ավելի կոշտ խափանման միջոց կիրառել։ Տիգրան Առաքելյանը հանրային հետապնդման է ենթարկվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում է շորթման համար։ Այս գործը ժամանակին հարուցվել էր Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ն։ Սակայն քանի որ չկար ոչ շորթողը, ոչ շորթվողը, իսկ միակ ապացույցը Տիգրան Առաքելյանի մոտ հայտնաբերված կրիչն էր՝ ինտիմ խոսակցությունների ձայնագրությամբ, քննչական մարմինը անբավարար համարեց ապացույցները, և հետապնդումը դադարեցվեց։
Տիգրան Առաքելյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: