«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», — «Թվիթեր»-ի իր էջում գրել է բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը՝ կիսվելով Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությամբ: