Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Եկեք միասին կանգնենք Արցախի կողքին․ Գլենդելի նախկին քաղաքապետի կոչը

Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, որը գտնվում է սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։

«Եկեք միասին կանգնենք Արցախի կողքին։ Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջեք, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը»,- գրել է նա՝ դիմելով իր տարեդարձը շնորհավորած մարդկանց:

Please enter a valid URL