Search
Close this search box.

Հայաստանում ցանկացած դիրքի չինովնիկի համար վերադասն աստված է, իսկ ստորադասը` ստրուկ. Երվանդ Վարոսյանը՝ հայտնի միջադեպի մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօրվա խայտառակությունը հերթական անգամ փաստեց այն ծանր վիճակը, որում գտնվում ենք։ Ու խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում (այն էլ հետևից հարձակվելով, մազ քաշելով և այլն), նմանները երևի միշտ էլ եղել են, բայց իշխանություն չեն ունեցել կամ մեկտեղված չեն եղել, որ հիվանդագին պոռթքումներին ազատություն տան, ու այդ պատճառով նկատելի չեն եղել։
Խնդիրն առավելապես այն է, որ Հայաստանում ակնհայտ տիրապետող է Ոսկե Հորդայի կառավարման մեխանիզմը, երբ ցանկացած դիրքի չինովնիկի համար վերադասն աստված է, իսկ ստորադասը` ստրուկ, երբ քաղաքապետի խորհրդականի կամ ավագանու անդամների տեսակետից իրենք պարզապես վերադասի «զորքն» են, պիտի նվիրումով ծառայեն վերադասին, որպեսզի նույն «նվիրումով» հետո ստորացնեն ստորադասին։ Այս մոդելն է, որ ծնում է բացահայտ սանձարձակություն, որը ժամանակի ընթացքում չի կարող չստանալ այլանդակ դրսևորումներ։
Այս մոդելի մեջ, ցավոք, տեղ չկա «օրենք», «պետություն», «իրավունք», «արդարադատություն» հասկացությունների համար։ Նման մոդելը երբեք չի կարող հաջողություն ապահովել որևէ պետության, իսկ այդ մոդելից չձերբազատված ցանկացած միավոր դատապարտված է տապալման։

Please enter a valid URL