«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բժիշկների և առողջապահական համակարգի բազմաթիվ մասնագետների հետ շատ կարևոր ու բովանդակային քննարկում ունեցանք ոլորտի խնդիրների, հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատանքի, բժշկության հասանելիության, գործող համակարգերի արդյունավետության, ոլորտի կառավարման նորարարական գործիքների, կարևոր այլ թեմաների մասին։
Իրական խնդիրներին խորապես ծանոթ են նրանք, ովքեր ամեն օր առնչվում են դրանց։ Իսկ խնդիրների մի մասի պատճառը ոչ բավարար երկխոսությունն է, ոլորտի մարդկանց չլսելը կամ անտեսելը։
Յուրաքանչյուր նման հանդիպումից հասկանում ես, որ անելիքներիդ նոր խմբաքանակ պիտի ավելանա։ Այս տեսակ երկխոսությունները, հատկապես, մասնագետների հետ չափազանց կարևոր են։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին փոխադարձ ակտիվության, հնչեցրած կարևոր հարցերի և վստահության համար։