Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա` Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը։
Դեսպանն առանձնացրել է հայտարարության հետևյալ հատվածը․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքում տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։