Հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են:
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը նույնպես տեղում է: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լուրերի» թղթակիցը:
ԵՄ առաքելության ղեկավարը թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում և շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: