Search
Close this search box.

Ծառուկյանի հովանավորությամբ նոր բացվող Կոտայք ֆուտբոլային ակումբը մարզումները կսկսի մարտի 1-ից

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ ֆուտբոլային ակումբներ են հիմնվում:

Ինչպես հայտնի է, ծրագիր կա 2 ֆուտբոլային ակումբ բացել: Խոսքը Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ» թիմերի մասին է:

Armsport.am-ին հայտնի է դարձել, որ «Կոտայքը» մարզումները սկսելու է մարտի 1-ից: Սկզբում պարապմունքներն անցկացվելու են նախկին «Միկա» մարզահամալիրում, այնուհետև Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Կոտայքի» գլխավոր մարզիչը լինելու է Տիգրան Եսայանը, ով օրերս է հեռացել «Արցախից»:

Ակումբների հետ կապված մյուս մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում:

Please enter a valid URL