Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հումանիտար օգնությունը Լաչինի միջանցքի մոտ է, սպասում ենք ռուս խաղաղապահների ու Բաքվի արձագանքին. Փաշինյան

Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Այս մասին այսօր` հուլիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՀ հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավաման աշխատանքային խմբի որոշմամբ, խումբը ստեղծվել է իմ որոշմամբ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի կոռնիձորի հատված, Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ, այս գործելակերպն անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցք ապօրինի արգելափակման համար»,- նշեց Փաշինյանը:

Please enter a valid URL