Search
Close this search box.

«Երկիր ծիրանին» դիմել է դատախազին, ոստիկանապետին ու ՀՔԾ պետին

Քիչ առաջ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին և ներկայացրել է «հաղորդում հանցագործության մասին»։

Դրանով առաջարկել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Դիմումում գրված է․ «Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների վրա։ Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձինք։ Հարձակում գործողները «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։ Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը»։

Please enter a valid URL