Search
Close this search box.

«Խաղն ավարտված է». Հաջիևը՝ Երևանից Արցախ հումանիտար բեռի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Հայաստանը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով և շահարկումներով՝ կապված Լաչինի ճանապարհի հետ, որով հնարավոր է բժշկական տարհանում և մատակարարում իրականացնել»,- այս մասին X-ի իր էջում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ կիսվելով Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպման արդյունքներով։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը մատակարարումների համար օգտագործելու վերաբերյալ»։ Հակառակորդ երկրի նախագահի օգնականը հավելել է, որ այս հարցը նշվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ։ Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, որ «անընդունելի են Աղդամի ճանապարհից Հայաստանի հրաժարումը, միայն Լաչինի ճանապարհից օգտվելու պնդումը և այս հարցի քաղաքականացումը»։

«Թատերական տեսարաններ կազմակերպելու և Լաչինի սահմանային անցակետ բեռնատարներ վարելու փոխարեն Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, դուրս բերի իր ուժային տարրերն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից և դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

«Անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրման հետ կապված։ Ուրիշ ճանապարհ չկա՛։ Խաղն ավարտված է»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Please enter a valid URL