Արագածոտնի մարզում` Երևան–Վանաձոր ավտոճանապարհին, ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով 20 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:30-ի սահմաններում։ Բախվել են «Mercedes Sprinter» միկրոավտոբուսն ու «ԳԱԶ–53» մակնիշի բեռնատարը։ Բախման հետևանքով տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ըստ կայքի` 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով վարույթ է նախաձեռնվել Ապարանի քննչական բաժնում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Mercedes Sprinter»-ում եղել են արշավորդներ: