Search
Close this search box.

Ոչ միայն Ղարաբաղն է տվել, այլև Սյունիքը, և հիմա Երեւանն ու Մասիսն է ուզում տալ․ որն էր Մոսկվայի հանդիպման մեսիջը

Մոսկովյան հանդիպման հիմնական մեսիջները հետեւյալն էին. Ձեր Հայաստանը ծախել է Արցախը, Արցախը մոռացեք, ուզում եք ստանալ ճանապարհ դեպի Արցախ, պիտի տաք ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջեւան, ինչպես նաեւ Հայաստանում ապրող ադրբեջանցիների վերադարձ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին վարչպետ Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանում ապրող ադրբեջանցի չունեք, պետք է ունենաք, որովհետեւ եթե Արցախում 130 հազար հայ է ապրում, ապա 130 հազար ադրբեջանցի էլ պետք է գա Հայաստանում ապրելու, որոնք իբր նախկինում ապրել են: Նույն թեման, վստահ եմ, որ քննարկվում է ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ, որովհետեւ այդ մասին ակնարկներ են անում եվրոպացիք եւ Տոյվո Կլաարը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ արցախցիների իրավունքները եւ Հայաստան վերադառնալիք ադրբեջանցիների իրավունքները նույն հարթության մեջ են դատարկվում:

Նրա խոսքով, այդ առաջարկը ծագել է Արեւմուտքում քննարկումների ժամանակ, Ադրբեջանն է դրել սեղանին, Փաշինյանն էլ ըստ էության, դեմ չի եղել:

«Ամենավատ բաները դեռ առջեւում են, արդեն ոչ միայն ճանապարհ պետք է տանք Սյունիքով, այլ պետք է գան այդտեղ ապրեն, մի 65 հազար սյունիքում, 40-50 հազար էլ պետք է գան Երեւան եւ Մասիս ապրեն: Ալիեւը ավելի մեծ թիվ է ներկայացրել, բայց Արեւմուտքը «ընդառաջել է» Հայաստանին եւ նշել է այնքան ադրբեջանցիների մասին, որքան ապրում է Արցախում հայ: Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարության մեջ հասկացնել էր տալիս, որ քանի որ սա պայմանավորվել եք Արեւմուտքի հետ»,-ընդգծեց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է Բաքվում, Սումգայիթում, Դաշտային Ղարաբաղում ժամանակին բնակվող հայերի մասին, նա ասաց, որ կարծես նրանց մասին խոսք չկա. «Նախ Ալիեւն ասում էր՝ Ղարաբաղում թող հայեր ապրեն, դա իմն է: Բայց հիմա ասում է՝ ոչ, եթե հայերն այստեղ ապրում են, այդքան էլ ադրբեջանցի Հայաստանում պետք է ապրի: Ընդամենը երեք ամսում Փաշինյանի դավաճանական քաղաքականությունը շարունակում է խորանալ: Մենք շարունակում ենք նոր կորուստներ ունենալ: Հերթական կորուստն այն է, որ արդեն խոսվում է ադրբեջանցիների վերադարձի մասին: Եվ ինքը դա բանակցում է, ինքը միանգամից պետք է դուրս գար բանակցությունից: Ինքը պետք է ասեր՝ այդ դեպքում 500 հազար հայեր պետք է վերադառնան Բաքու եւ այլ քաղաքներ: Սա դավաճանության հաջորդ քայլն է:

Ոչ միայն Ղարաբաղն է տվել, այլեւ Սյունիքը եւ հիմա Երեւանն ու Մասիսն է ուզում տալ: Տեղի հայերը ստիպված են լինելու լլկվել ու շոյել ադրբեջանցիներին: Ադրբեջանցիների մոտ դեմոգրաֆիական աճը բարձր է: Մի քանի տասնյակ տարի հետո իրենք խռովություն են սարքելու, ասելու են՝ հայերը ճնշում են ադրբեջանցիներին, հետո գալու են զորք բերեն հայերին հանգստացնելու համար: Եթե ադրբեջանցիները գալիս են Սյունիք ապրելու, Սյունիքը դառնում է Կիպրոս»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Please enter a valid URL