Search
Close this search box.

Փաշինյանի մամուլի խոսնակը` վարչապետի` անհետ կորածների ծնողների հետ հանդիպման մասին

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, ապա այդ մասին հրապարակային կտեղեկացվի։

Այս մասին ասել է Sputnik Արմենիային ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ»,– ասել է Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Հիշեցնենք,որ նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Please enter a valid URL