Search
Close this search box.

Հացի հերթից՝ դեպի տուն․ Սպարտակ անունով արցախցի «խոխան»

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ դրվագ է պատմել Արցախում հացի հերթից տուն շտապող Սպարտակ անունով արցախցի «խոխայից»։

«Հացի հերթից՝ դեպի տուն։
-Անունդ կասե՞ս
-Սպարտակ
-Ինչ լավ անուն ունես։ Սպարտակ անունով մի շատ ուժեղ մարդ կար։ Մամային, պապային կհարցնես՝ կպատմեն իր մասին։
-Հա, հա, Սպարտակը ես եմ։

Ու մի լավ ծիծաղեցինք միասին»։

Please enter a valid URL