Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Եվրոպական պռովոկացիան կարմիր գծեր չունի:
Բեռնատարները հասան տեռորիստների անցակետ, հայ վարորդներ են
Սցենար 1:
Ազերիք չթողնեն մտնեն, կսկսվի դեբոշ, ռուսները պարտավոր են կարգի հրավիրել:
ա) Եթե կարգի չհրավիրեն Հայաստանում հակառուսական մի հատ էլ ալիք կբարձրանա, իսկ աշխարհում մի հատ էլ կերևա, որ ռուսներն ունակ չեն խաղաղապահ առաքելության:
բ) Փորձեն կտրուկ կարգավորել դեբոշը, Ադրբեջանի հետ հարաբերությունները կփչացնեն, կմոտեցնեն բախման:
Սցենար 2
Ադրբեջանցիք դեբոշ չեն անում, թողնում են մտնեն, ոչ ոք ոչ մեկի հետ բախում չի ունենում ու բարձրանում ա եվրոպացիքի հեղինակությունը, որ կարողանում են հումանիտար օգնություն մտցնեն Արցախ: Բարձրանում ա նաև Ադրբեջանի իշխանության հաստատումը, որ ինքն ա որոշում թողնի, թե չթողնի ու որ մարդասեր են, թողնում են: Բայց դրան էլ զուգահեռ ցույց ա տալիս, որ ոչ մի ճանապարհ էլ փակ չի, ամեն հանրությանն ըստ իրանց պահանջի էլի:
Բոլոր պարագաներում սցենարները գծվում են մարդկանց խղճի ու արդարության զգացումների վրա:
Էլի սցենարներ կլինեն, իհարկե, օրինակ, եթե բեռնատարները ձորից շուռ գան կամ Երասխում ազերիք կրակեն վրան, բայց հիմա պոպկորնը վերցնելու ու 120-15 հազար մարդու հումանիտար աղետի վրա կինոն նայելու սասփենսի պահն ա, մինչև մի 6 ժամից աքշընը սկսի ու տեղում խաղացողները որոշեն, թե ինչ սցենարով շարունակեն:
Բոլոր սցենարների պարագայում Հայատանի իշխանությունը դավաճան է, չի գծվելու սցենարային հայկական օգուտը»: