ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` այսօր Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:
Հիշեցնենք` Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացին վրաերթի էր ենթարկել պարեկային ծառայողին։
Ավելի ուշ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկված ՀՀ ոստիկանության պարեկը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց` գանգատվելով ձախ ստորին վերջույթի ցավերից: Տուժածը գիտակից վիճակում է հոսպիտալացվել, այժմ հետազոտման փուլում է: