Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ բարեկամներ, ուսանողներիս, ընկերներիս խնդրանքով դադարեցնում եմ հացադուլս, սակայն պայքարս ՇՊՀ ռեկտորի կամայականությունների դեմ շարունակելու եմ բոլոր հնարավոր մեթոդներով և միջոցներով: Միանում եմ ուսանողներիս դասադուլին…
Հիշեցնենք, որ դասախոսը հացադուլ է հայտարարել փետրվարի 12-ին: