Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչող ուղեւորն ինքնասպանություն է գործել հենց ինքնաթիռում, տեղեկացրել է փոխադրողը Թվիթերում։
Առկա տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլից Մարոկկո թռիչքի ժամանակ։ Ուղեւորներից մեկը թռիչքից շատ չանցած մտել է ինքնաթիռի զուգարան եւ դուրս չի եկել այնտեղից երկար ժամանակ։ Դուռը կոտրելուց հետո ուղեկցորդները հայտնաբերել են, որ ուղեւորն ինքնասպան է եղել։ Նույն օդանավով թռչող բժշկին չի հաջողվել վերակենդանացնել նրան։
Կատարվածից հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Ալժիրում, որտեղ ուղեւորի մահը պաշտոնապես գրանցել են տեղի իշխանությունները։ Անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի իրականացումից հետո օդանավը շարունակել է թռիչքը դեպի Մարոկկո։ Ավիաընկերությունն սկսել է միջադեպի հետաքննությունը։