Search
Close this search box.

44-ամյա քաղաքացին անցել է արգելապատնեշը եւ ցանկացել է նետվել Դավիթաշենի կամրջից

Հուլիսի 25-ին, ժամը 21:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից, անցել է արգելապատնեշը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների, հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Հ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Please enter a valid URL