Ռուսաստանյան խաղաղարարները հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել Լաչինի միջանցքում, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսաստանյան խաղաղարար զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս գործով հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդման մեջ։