Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.
Պինդ եղեք։
Մի վախեցեք։
Ամուր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։
Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությանը եւ Ձեզ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ ։
Հայաստանում ապրողները քիչ չեն տառապել։
Մեծահոգի եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինեն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարող եք։
Ես հավատում եմ ձեզ։