Search
Close this search box.

Աննա Հակոբյանը դիմել է արցախցիներին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է Արցախում ապրող բնակիչներին և գրել․

«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ

Պի՛նդ եղեք։

Մի՛ վախեցեք։

Ամո՛ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։

Ժամանակավոր խնդիների առաջ մի՛ ընկրկեք։

Մի՛ անհանգստացեք. մենք և Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի։

Ձեզ Ուժե՛ղ Հայաստան է պետք։

Մեզ բոլորի՛ս է Ուժեղ Հայաստան պետք։

Քաղաքական մանիպուլացիաների մի՛ տրվեք։

Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե՛ն վայրկյանը նվիրված է մեր պետությա՛նը և Ձե՛զ։

Հիմա մեզ ավելի հեշտ չէ՛։

Հայաստանում ապրողները քիչ չե՛ն տառապել։

Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։

Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։

Պետք է ուղղակի դիմանալ։

Ընդամենը՝ դիմանալ։

Դուք դա կարո՛ղ եք։

Ես հավատո՛ւմ եմ ձեզ»։

Please enter a valid URL