Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ զայրացած դիմեց արցախցիներին՝ նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, որ, իբրև թե, Հայաստանից ուղարկված օգնությունը նպատակային չեն ծախսել, անգամ իրենց «բախչեքում բադրջան չեն ցանել», ադրբեջանցիների հետ «50/50 գործ են ունեցել, Լաչինի միջանցքի երթուղին առանց ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվելու՝ փոխել են»:
«Ինչ եք ուզում, ուզում եք Հայաստանի ինքիշխանությունը մատաղ անե՞ք, ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք: Ուզում եք Հայաստան պետությունը մատաղ անե՞ք: Ո՞ւմ առաջ եք մատաղ անում: Չեք կարող, բացառված բան ա»,- անթաքույց զայրույթով բարձրաձայնեց վարչապետը: