Search
Close this search box.

Զարուհի Փոստանջյանը պահանջել է քրեական գործ հարուցել Տարոն Մարգարյանի և Գոռ Վարդանյանին դեմ

Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել այսօր նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Հաղորդագրությունում նշված է.

«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձիք:

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»:

Please enter a valid URL