«Ալիևից մենք հրապարակային ոչ մի հայտարարություն չենք լսել, որ ինքը կճանաչի Հայաստանի 29. 800 ք/կմ տարածքային ամբողջականությունը: Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ բանավոր պայմանավորվածությունից». ասուլիսի ժամանակ լրագրողի հետևյալ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել, եթե Ադրբեջանը չի համարում այդ պայմանավորվածությունը կայացած, պետք է հայտարարի այդ մասին, ես համարում եմ այդ պայմանավորվածությունը կայացած: Ես չեմ լսել, որ Ադրբեջանը դրանից հրաժարվի, և չեմ կարծում, որ կա նման դիրքորոշում»: