Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եք կարծում` գերիները ձեզ կներեն, թե՞ ոչ. լրագրողը` Փաշինյանին

Վարչապետը շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին, որոնցից մեկը գերիների մասին էր։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց․ «Դու՛ք, դեռևս 2021 թվականին՝ քարոզարշավներից մեկի ընթացքում ասացիք, որ գերիները մեզ կներեն՝1-2 ամիս մնալով ադրբեջանական բանտերում։ Անցել է 2 տարուց ավելի, ի՞նչ եք կարծում, գերիները Ձեզ կներե՞ն, թե՞ ոչ»։

«Չեմ բնացառում, որ չներեն» ,- ասաց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք:

Դիտարկմանը, որ Հայաստանն էլ ուներ այդպիսի գործիք՝ ականապատված դաշտերի քարտեզները, սակայն այդ գործիքից հրաժարվեց՝ Բաքվին փոխանցելով այդ քարտեզները, Փաշինյանն արձագանքեց. «Ես դա սխալ որոշում չեմ համարում: Եթե մենք անկեղծ ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք դա ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Եթե ձեր կանխավարկածն այն է, որ եթե մենք այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, պետք է տայինք այդ քարտեզները: Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ, մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Please enter a valid URL