Search
Close this search box.

«Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում». զոհվածի հոր հարցը՝ Փաշինյանին

«Ձեզ երկու հարց է ուղղել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը. առաջին՝ ե՞րբ, ո՞ր պահից հետո հասկացաք, որ Արցախը Ադրբեջան է, և երկրորդ՝ մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում». այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ դիմելով վարաչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց 5-րդ ալիքի լրագրողը:

«Այդ հարցը՝ կապված տղաների ծառայության հետ, քննարկվել ենք նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում, պիտի նաև արձանագրեմ, որ այդ որոշումը՝ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար, թե բարեբախտաբար, ես չեմ կայացրել»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված խնդրին, նախ՝ ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չի, որ հայտարարվել և արձանագրվել է»:

Please enter a valid URL