Search
Close this search box.

120․000 դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի․ Նիկոլ Փաշինյան

Երբ ես Երևանում դուրս եմ գալիս քայլելու, տասնյակ ձայնային հաղորդագրոթյուններ եմ ուղարկում մեր նախարարներին, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին, պաշտոնյաներին, բայց ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք պետք։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչու պետությունը պատշաճ հսկողությոն չի իրականացնում փողոցներում առկա դիտահորերի ու այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ասաց վարապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա կան սոցիալական ցանցեր ու մարդիկ իրադրություններին ավելի օպերատիվ արձագանքելու ու կոնկրետ անուն, տեղ, մեքենային համարանիշ նշելու հնարովորություն ունեն։ Եթե դուք ինձ հետ լինեք մի օր, երբ ես փողոցով քայլում եմ ու տեսնեք, թե քանի րոպեն մեկ եմ ձայնային հաղորդագրություններ ուղարկում, դրանք վերաբերում են թե՛ ճանապարհային նշաններին, թե քանդված ու վատ վերականգնված ասֆալտին»,- ասաց Փաշինյանը։

Համապատասխան աշխատողներին կամ պաշտոնյաներին տուգանելու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը պատասխանեց․

«Կարող ենք տուգանել, հետո մի իքս գերատեսչությունում մի ամսից կտեսնենք, որ աշխատող չկա։ Կասեն՝ չհասկացա 120․000 դրամ աշխատավարձ եք տալիս, 80․000 դրամի տուգանում եք, է չեմ աշխատի։ Իրենց տեղը կփորձենք նորին ընդունել, բայց ո՞ւմ, 120․000 կամ 150․000 դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի, բոլոր ճանապարհային նշանները դնի իր տեղը և այլն»։

Please enter a valid URL