Search
Close this search box.

«Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, նշանակում է, որ… Փաշինյանի պարզաբանումը

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը ունի մի նպատակ, այդ նպատակը արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ: Որոշման մեջ ասվում է՝ ՌԴ նախագահը իրավունք ունի խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ, այնտեղ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար Ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ՌԴ նախագահը ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ, բնակչության զանգվածային սպանդը կանխելու համար:

«Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա: Եթե այնտեղ չկա նման վտանգ, դա նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային երկխոսության շրջանակներում եղել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայություն այլևս չկա»,- ասել է նա:

Please enter a valid URL