Search
Close this search box.

Մենք գործ ունենք մի շատ վատ իրավիճակի հետ

Պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը ասաց, որ իրավիճակը շատ բարդ է և մենք պարտավոր ենք կոչերով դիմել մինչև արդեն կոնկրետ քայլերի դիմենք, եթե Հայաստանը հավուր պատշաճի կատարի իր աշխատանքը մնացած բոլորը կանեն նույնը, հետևաբար՝ պետք է սկսել մեզանից։

«Ռուսաստանը համարվում է եռակողմ պայմանագրի ստորագրող կողմ և նա նաև պետք է ապահովի այստեղ խաղաղություն, կայունություն, բայց ոչ միայն Ռուսաստանը։ Կա միջազգային դատարանի որոշումը իսկ դրանից հետո Միշելը և մնացածները սարսափելի հայտարարություններ են անում` ճանաչում են Արցախը Ադրբեջանի մաս, Աղդամը նույնացնելով Բերձորին, բայց իրենք արդարանում են աչքներս մտցնելով Երևանի պատասխանը, մենք գործ ունենք մի շատ վատ իրավիճակի հետ որտեղ բոլորը վարում են իրենց շահերից բխող քաղաքականություն»,- ասաց Բաբայանը

Մեր զրուցակցի խոսքով` Ալիևը կոպտորեն խախտում է տարբեր տիպի միջազգային օրենքներ, նորմեր, պայմանավորվածություններ ինչպես նաև չարաբաստիկ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, բայց եթե Երևանը ասում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ մեկտեղ Ադրբեջանը սա օգտագործում է և էլ ավելի է քաջալերվում. «Պետք է սկսենք մեզանից, ոչ թե որևէ այլ մեկին մեղադրենք։ Եթե հարյուրավոր, հազարավոր մարդիկ իրենց կամքը արտահայտեն ինչպես կարող է տեղաշարժ տեղի չունենա: Տեղաշարժը առաջինը կախված է ՀՀ-ից, որովհետև երբ միջազգային հանրությանը դիմում ենք, ասում են՝ ինչ եք ասում Հայաստանը ձեզ ճանաչել է Ադևբեջանի կազմում և այնպես են ասում կարծես Ադրբեջանը վտանգ չի ներկայացնում, նրանք մտածում են ինչպես կարող է Հայաստանի իշխանությունը իր ժողովրդին մորթի ենթարկել»,- ասաց Դավիթ Բաբայանը և հավելեց` ինչ ակնկալես միջազգային հանրությունից՝ իմանալով, որ քո երկրում տեղի ունեցողը սարսափելի է։

Please enter a valid URL